Աստղագիտություն

Աստղագիտությունն ուսումնասիրում է մոլորակները, աստղերը և գալակտիկաները, որոնցից կազմված է Տիեզերքը: Աստղագետներն աշխատում են բացատրել այն ամենը, ինչ կարելի է տեսնել գիշերային երկնքում:

Դեռևս խոր անցյալում մարդիկ նկատել էին, որ Արեգակը, Լուսինը, մոլորակները և աստղերը երկնքում տեղաշարժվում են որոշակի օրինաչափությամբ: Դրանց դիրքով մարդիկ կողմնորոշվում էին տեղանքում և որոշում ժամանակը, ուստի սկսեցին ուսումնասիրել երկնային մարմինների շարժումները: Այդպես ծնվեց աստղագիտությունը՝ երկնային մարմինների շարժումների ու զարգացման մասին գիտությունը:

Շատ դարեր պահանջվեցին պարզելու համար, թե երկնային մարմինների որ շարժումներն են իրական, և որոնք՝ թվացյալ: Օրինակ՝ մեզ թվում է, թե Արեգակը ծագում է, շարժվում երկնքում և մայր մտնում, սակայն իրականում Արեգակի շուրջը պտտվում է Երկիրը: Մինչև XVI դարը գրեթե բոլորը համոզված էին, որ Երկիրն անշարժ է և գտնվում է Տիեզերքի կենտրոնում, իսկ երկնային մարմինները պտտվում են Երկրի շուրջը: 1540-ական թվականներին լեհ գիտնական Նիկոլայ Կոպեռնիկոսը առաջ քաշեց Տիեզերքի արեգակնակենտրոն կառուցվածքի տեսությունը, ըստ որի`   Երկիրը և մյուս մոլորակները պտտվում են Արեգակի շուրջը և կազմում են Արեգակնային համակարգը: 1608 թ-ին, երբ Հանս Լիպերսգեյը ստեղծեց աստղադիտակը, պարզվեց, որ Արեգակն ավելի քան միլիոն անգամ մեծ է Երկրից, իսկ աստղերը նույնպիսի շատ ջերմ, ինքնալուսարձակող գազային հսկա գնդեր են, ինչպես և Արեգակը:
Ժամանակակից աստղագետներն աստղային երկինքը դիտարկում են խոշոր աստղադիտարաններում տեղակայված գիտության վերջին նվաճումներով սարքավորված աստղադիտակներով: Աստղերն ու գալակտիկաներն արձակում են ոչ միայն լույս, այլև ճառագայթման այլ տեսակներ, օրինակ՝ ռենտգենյան ճառագայթներ ու ռադիոալիքներ: Աստղագետները ճառագայթման այս տեսակները գրանցում են շատ բարդ աստղադիտակներով, տիեզերական արբանյակներով և այլ հատուկ սարքավորումներով:
Մաթեմատիկական բարդ հաշվարկները կատարվում են համակարգիչներով, որն զգալիորեն հեշտացնում է դիտարկումների արդյունքների մշակումը: Տիեզերական տարածություններում հեռավորություններն այնքան վիթխարի են, որ դրանք անիմաստ է չափել կիլոմետրերով: Այդ նպատակով օգտագործում են հատուկ չափի միավոր՝ լուսային տարի: Դա այն հեռավորությունն է, որ լույսն անցնում է 1 տարում և հավասար է 9,5 .1012 կմ:
XX դարի 2-րդ կեսից, տիեզերագնացության զարգացմամբ, Երկրի արհեստական արբանյակներում և տիեզերանավերում տեղադրված աստղագիտական սարքերը հնարավորություն տվեցին ուսումնասիրել Տիեզերքը Երկրի մթնոլորտի սահմաններից դուրս: Մթնոլորտը, որը կլանում է երկնային մարմիններից եկող բազմաթիվ ճառագայթներ, տիեզերական ուղեծրերում դիտումներին չի խանգարում: Ահա թե ինչու աստղագետները կարողացան ստանալ Տիեզերքի մասին նոր, արժեքավոր տվյալներ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s