Աշնանային իմ բնակավայրը

Այս տարի ամառը կարծես երկարում է, ու ես աշնան մասին գրում եմ ամառային տրամադրությամբ։

Աշունը, մանավանդ աշնան սկիզբը, տարվա իմ ամենասիրած ժամանակն է. եղանակը հաճելի տաք է, մրգերը՝ շատ ու բազմազան, իսկ բնությունը՝ գունազարդ։

 մեր թաղամասում աշունը ամառվանից շատ չի տարբերվում, քանի որ շոգ ամառվա ընթացքում չորանում են ծառ ու թուփ, և գերակշռում է դեղին գույնը։ Իսկ ես սիրում եմ գույների բազմազանությունը, երբ դեղինը հազարավոր գույներից ու երանգներից ընդամենը մեկն է։

Աշնան ամբողջ հմայքը ես զգում եմ ծառաշատ վայրերում ու անտառում։ Սիրում եմ աշնան տերևների կույտերի յուրահատուկ բույրը։

Ափսոսում եմ, որ մեր այգիները քիչ են, եղածներն էլ վերացնում են շենքեր կառուցելու համար:

Եթե հնարավորություն ունենայի, կվերականգնեի մեր քաղաքի բոլոր այգիները, կստեղծեի նորերը, որ հնարավոր լիներ զգալ ու վայելել տարվա բոլոր եղանակները, հատկապես՝ աշունը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s