Արտաշես Ա

Արտաշեսը ծնվել է մոտ Ք. ա. 230 թ. մեծատոհմիկ Զարեհի ընտանիքում: Մագնեսիայի ճակատամարտից հետո հռչակելով Հայաստանի անկախությունը` դարձել է նրա թագավորն ու հիմք դրել նոր` Արտաշեսյան արքայատանը:Արտաշես Ա-ն իշխել է Հայաստանում Ք.ա. 189- Ք.հ. 160թթ.։ Նա հայտնի է որպես մեծագույն բարեփոխիչ, պետական և ռազմական արտասովոր հեռատեսություն ունեցող գործիչ:Նրա մասին հիշողությունը պահպանվել է ինչպես Հայաստանում, այնպես էլ օտարերկրյա քաղաքներում: Երկրի ռազմաքաղաքական հզորացման գործընթացն Արտաշեսը սկսեց ռազմական բարեփոխումներից:Նրա օրոք ստեղծվեց հայկական կանոնավոր ու լավ զինված բանակ:Երկրի ներքին կյանքում Արտաշես 1-ը մեծ բարեփոխումներ է կատարում , նա բանակը բաժանում է 4 սահմանակալ զորավարությունների , իսկ Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 գավառների:Արտաշեսի` գահ բարձրանալու պահին Մեծ Հայքի թագավորության տարածքը սահմանափակված էր միայն կենտրոնական նահանգների սահմաններում: Հայկական մի շարք երկրամասեր գրավել էին հարևան երկրները` Մարաստանը,Վիրքը,Պոնտոսը,Սելևկյան տերությունը և այլ երկրներ: Արտաշեսն իր առջև խնդիր է դնում իրականացնելու հայրենիքի վերամիավորման ծրագիրը:Արտաշեսն իր թագավորության սկզբում արշավել է դեպի արևելք և հասել Կասպից ծովի ափերը, որի արդյունքում Մեծ Հայքին են միացվել Փայտակարանը և Կասպեից երկիրը: Այնուհետև արշավանք է գնացել դեպի հյուսիս, որտեղ հարևան Վիրքը զավթել էր հայկական Գուգարք նահանգը: Արտաշեսի հանձնարարությամբ Սմբատ Բագրատունի զորավարը Վրաստանից հետ է վերադարձնում գավթած տարածքները:Մեծ Հայքին նաև Ծոփքի և Կոմմագենեի հայկական թագավորությունները միավորելու Արտաշեսի չարչարանքներն այդ ժամանակ հաջողություն չունեցան:Այդ ծրագիրը հետագայում իրակնացրեց Արտաշես 1-ի թոռը Տիգրան 2 Մեծը:Արտաշեսի շնորհիվ հայկական տարածքների մեծ մասը վերամիավորվեց մեկ ընդհանուր պետության` Մեծ Հայքի թագավորության մեջ:Արտաշեսի օրոք Մեծ Հայքը դարձավ Առաջավոր Ասիայի ազդեցիկ պետություններից մեկը:Ք.ա. 183-179 թթ. պատերազմ բռնկվեց Փոքր Ասիայում մի կողմից` Պոնտոսի ու Փոքր Հայքի, իսկ մյուս կողմից` Կապադովկիայի, Բյութանիայի ու նրանց դաշնակիցների միջև:Որպես տարածքի ազդեցիկ ուժ Մեծ Հայքն միջամտեց պատերազմը դադարեցման համար:Արտաշեսը կարողացավ հաշտության պայմանագրում հատուկ կետ մտցնել, որով Պոնտոսի հաշվին ընդարձակվեց Փոքր Հայքի տարածքը:Արտաշեսի ջանքերով Հայաստանը դարձավ ընդարձակ և ուժեղ պետություն:Ք.ա. 180 թ. Արտաշեսը հրապարակում է հրամանագիր հողային բարեփոխման վերաբերյալ, որի համաձայն`ագարակների սահմանները հստակորեն սահմանվում են համայնքին պատկանող հողերից:Արտաշեսը հրամայել է որոշել գյուղերի և ագարակների սահմանները, կոփել է տվել քառակուսի քարեր և տնկել հողի մեջ:Արտաշեսը ճշգրտել է հայկական օրացույցը, հստակեցրել է տոմարը և կատարել բազում այլ բարեփոխումներ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s