Բաթումի պայմանագիրը

Փորձե՛ք գնահատել Բաթումի հաշտության պայմանագիրը /գրավոր/

1918թ. մայիսին լուծարվում է անդրկովկասյան սեյմը, և մեկը մյուսի հետևից հայտնվում են անդրկովկասյան երեք հանրապետությունները: Հայաստանի անկախությունը հռչակվում է մայիսի 28-ին Թիֆլիսում : Դարավոր գաղութային վիճակում գտնվող ժողովրդի համար սեփական պետականություն ստեղծելը մեծ իրադարձություն էր, սակայն մեր երկիրը գտնվում էր մահացու վտանգի տակ: Սարսափելի եղեռն իրականացրած Օսմանյան Թուրքիան սպառնում էր լիովին կործանել Հայաստանը և ողջ հայ ժողովրդին: Սա էր պատճառը, որ նորաստեղծ հանրապետության ղեկավարները շտապեցին հաշտության նվաստացուցիչ պայմանագիր կնքել թուրքերի հետ, որպեսզի գոնե մի փոքր շունչ քաշելու հնարավորություն ունենան:Հունիսի 4-ին Բաթումում Ալեքսանդր Խատիսյանի գլխավորությամբ հայոց պատվիրակությունը ժամանակավոր հաշտություն կնքեց Օսմանյան Թուրքիայի հետ: Դա սարսափելի ծանր պայմանագիր էր: Հայերին մնաց ընդամենը մի բուռ տարածք՝ 12 հազար քառակուսի կիլոմետր: Այս պայմանագրի մասին դիպուկ է արտահայտվել գերմանացի մի դիվանագետ. «Թուրքերը հայերին տեղ տվեցին սևանում լողանալու համար, բայց դուրս գալու՝ չորանալու համար տեղ չտվեցին»: Այս պայմանագրի սարսափելի կողմերից մեկը այն էր, որ մեր այդ խղճուկ տարածքի երկաթուղային ցանցի տնօրինությունը անցնում էր թուրքերին իբր եղբայրական Ադրբեջանին օգնելու համար:

Այսօր դժվար է լիովին օբյեկտիվ գնահատական տալ կատարվածին: Գուցե և կարելի էր ավելիին հասնել: Հայոց պետական գործիչները, ցավոք, չկարողացան ավելին անել, և այս պայմանագրով լիովին կորսվեց Արևմտյան Հայաստանը, իսկ Արևելյան Հայաստանից փաստացի մնաց միայն արարատյան դաշտավայրը՝ հարակից մի քանի տարածքներով:Ճիշտ է այս պայմանագրով հենց Թուրքիան առաջինը աշխարհում ճանաչեց հայոց պետականությունը, և մեր ժողովուրդը սկսեց գիտակցել իր պատմական դերը և ազգային ինքնությունը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s