Գործնական քերականություն

Վարժ. 111

Աշխարհում մոտ հազար երեք հարյուր ժողովուրդ կա: Այդ հազար երեք հարյուր ժողովուրդները խոսում են մոտ երեք հազար լեզվով: Կան լեզուներ, որոնցով տարբեր ժողովուրդներ են խոսում: Օրինակ՝ Անգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի քաղաքացիները հիմնականում անգլերեն են խոսում, Լատինական Ամերիկայի բնակչության մեծ մասը, բացառությամբ բրազիլացիների, իսպաներեն է խոսում: Սակայն ավելի հաճախ հակառակն է լինում. մի երկրի ժողովուրդը մի քանի լեզվով է խոսում: Սուդանում, օրինակ, հարյուր տասնյոթ լեզու է գործածվում: Կոնգոյում հինգ հարյուր լեզու կա: Դաղստանում մոտ մեկ միլիոն մարդ է բնակվում, և այդտեղի մեկ միլիոն բնակիչները խոսում են  ավելի քան վաթսուն լեզվով:
Աշխարհի ամենամեծ պատկերասրահը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժն է: Այստեղ արվեստի ավելի քան երեք միլիոն ստեղծագործություն  է ցուցադրվում: Այդ թանգարանի բոլոր երեք հարյուր քսաներկու դահլիճները նայելու համար մարդ շուրջ քսանհինգ կիլոմետր ճանապարհ է անցնում:
Արգելանոցում բույսերի երկու հազար տեսակ է աճում:

Վարժ. 112

Պարզապես հոգատարություն

ա/ Ցրտի պատճառով Շվեցարիայում միջատները սատկել էին: Իսկ ծիծեռնակները սովից ուժասպատ վայր էին ընկնում: Շվեցարիայի բնակիչները նրանց օգնեցին: Տուփի մեջ դրեցին, և գնացքով ուղարկեցին հարավ:

բ/  Ինչ որ տեղ պատրաստվում են ծառ կտրել, համախոհները իմանում են, և անմիջապես սլանում են այնտեղ: Հասնելով այնտեղ, թույլ չեն տալիս, որ կտրեն ծառերը:

Վարժ. 113

         Գյուղի վերևում հին քարայրներ կան, որոնց շվաքում նախրից հետ մնացած հորթերն են նստում:

Գյուղի վերևում հին քարայրներ կան:
Եվ որովհետև այդ օրը Պանինը անտառ չպիտի գար (նա լսել էր, որ անտառապահը հիվանդ է), Ավին գերադաս համարեց մի շալակ ցախ տանել տուն:

Ավին գերադաս համարեց մի շալակ ցախ տանել տուն:

Կա ձմեռվա ճանապարհ, որ անցնում է արևկող տեղերով, վտակների ավազոտ հունով:

Կա ձմեռվա ճանապարհ:
Մանուկները գնում են ծանոթ արահետով, որովհետև մյուս կածանները նրանց անծանոթ են ու երկյուղալի:

Մանուկները գնում են ծանոթ արահետով:
Գարնան մի գեղեցիկ առավոտ, երբ ամեն ինչ աշխույժ և դուրեկան է թվում, մարդ ամենից քիչ է մտածում առօրյա հոգսերի մասին ու իրեն ավելի մոտ զգում բնությանը, Անժիկն ու Մինա բիբին գնացին դեպի ձորակ:

Գարնան մի գեղեցիկ առավոտ Անժիկն ու Մինա բիբին գնացին դեպի ձորակ:

Վարժ. 114

ա) ես, սա, այս,

Բոլորը առաջին դեմքի դերանուններ են, իմաստով չեն տարբերվում:

բ) դու, դա, այդ,

Բոլորը երկրորդ դեմքի դերանուններ են, իմաստով չեն տարբերվում:

գ) նա, այն:

Բոլորը երրորդ դեմքի դերանուններ են, իմաստով չեն տարբերվում:

Վարժ. 115

Որսորդը մեծ դժվարությամբ մի հավք բռնեց: Արդեն պատրաստվում էր գնալ տուն: Հավքը հանկարծ լեզու առավ ու ասաց.

— Որսո՛րդ, ինձ բա՛ց թող, քո լավության դիմաց քեզ համար երեք հատ մարգարիտ կածեմ:

Որսորդը հավատաց ու բաց թողեց: Հավքը ծառի վրա թռավ, մի բարձր ճյուղի նստեց: Հավքը ոչինչ չէր անում: Որսորդն էլ կանգնել ու մարգարիտներին էր սպասում: Նա մի քանի անգամ հիշեցրեց հավքին վերջինիս խոստման մասին: Բայց հավքն իր խոստումը կատարելու միտք էլ չուներ: Որսորդը զղջաց ու ձեռքը պարզեց, որ նրան նորից բռնի, բայց չհասավ: Հազիվ ստորին ճյուղերին էր հասնում, իսկ հավքը բարձրացել և նստել էր վերին ճյուղին: Հավքը ծիծաղեց ու ասաց.

— Ձեռքդ մի՛ մեկնիր նրան, ինչին չի հասնի. սա՝ մեկ: Չլինելու բանին մի՛ հավատա. սա՝ երկու: Անցած-գնացածի համար մի՛ ափսոսա. սա էլ՝ երեք: Ահա՛ քեզ երեք մարգարիտ:

Որսորդը հասկացավ իր սխալը և հուսահատված տուն գնաց:

Վարժ. 116

Իշխանն իրեն էլ չէր խնայում. վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:

Իշխանը նրան էլ չէր խնայում. վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:

Իշխանը ձիուն էլ չէր խնայում. վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:

 Երկիրը նրա շուրջ պտտվում է մի տարում:

Երկիրն իր շուրջը մեկ օրում է պտտվում:

Երկիրն արևի շուրջ պտտվում է մի տարում:

 Մայրս ասում էր, որ ինքը երեկոյան հյուրեր է ընդունելու:

Մայրս ասում էր, որ նա երեկոյան հյուրեր է ընդունելու:

Մայրս ասում էր, որ մենք երեկոյան հյուրեր ենք ընդունելու:

Այդ մարդն իրենից բացի բոլորին վստահում է:

Այդ մարդը նրանից բացի բոլորին վստահում է:

Վարժ. 117

Գնալուց մի անգամ էլ պատվիրեց զգույշ լինել: — Սխալ

Գնալիս մի անգամ էլ պատվիրեց զգույշ լինել:

Քո գնալուց հետո հյուրեր եկան: — Ճիշտ

Այդ աղջկան փրկելուց քիչ էր մնում ինքը խեղդվեր: — Սխալ

Այդ աղջկան փրկելիս քիչ էր մնում ինքը խեղդվեր:

Մարդու կյանքը փրկելուց բարի գործ կա՞: — Ճիշտ

Շտապելուց ամեն ինչ գցում էր ձեռքից: — Ճիշտ

Շտապելուց ինչ-որ մեկը կանգնեցրեց նրան: — Սխալ

Շտապելիս ինչ-որ մեկը կանգնեցրեց նրան:

Հոգնել եմ նույն բանն անվերջ ասելուց: — Ճիշտ

Այդ ասելուց հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը: — Սխալ

Այդ ասելիս հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը:

Հեռանալիս հիշեցրեց իր հրավերն ու խնդրանքը: — Ճիշտ

Հեռանալիս հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել: — Սխալ

Հեռանալուց հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել:

Ուշադիր դիտելիս վրան ճեղք կնկատես: — Ճիշտ

Դա դիտելիս հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել: — Սխալ

Դա դիտելուց հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել:

Վարժ. 118

Մեր կյանքի մեջ աշխուժություն էր մտցնում մարդանման կապիկը՝ Չամլին, որն ամեն առավոտ թեյ բերող սպասավորի հետ մտնում է մեր ննջարանը: Մի ցատկով կտրեց դռնից մինչև մահճակալս ընկած տարածությունը և թռավ մահճակալիս: Ի նշան ողջույնի՝ շտապ-շտապ համբուրում էր ինձ իր խոնավ շուրթերով ու հետո տնքտնքալով հետևում էր, թե ինչպես եմ կաթ, թեյ ու շաքար (հինգ գդալ) լցնում իր բաժակը: Բաժակն ինձնից վերցնում էր հուզմունքից դողդողացող ձեռքով,  մոտեցնում շուրթերին ու խմում ահավոր մի ֆռթոցով: Առանց դադար տալու ավելի ու ավելի էր բարձրացնում բաժակը, մինչև որ այն շուռ էր գալիս մռութի վրա: Դրանից հետո վրա էր հասնում մի երկար ընդմիջում. Չամլին սպասում էր, որ կիսահալված շաքարը հոսի իր լայն բացված բերանի մեջ: Երբ համզվում էր, որ բաժակի մեջ էլ ոչինչ չկա, խոր հոգոց էր հանում ու բաժակը վերադարձնում ինձ՝ այն աղոտ հույսով, որ նորից կլցնեմ:

Վարժ. 119

ա) Սահմանադիր – սահման-ա-դիր

Զմրուխտափայլ – զմրուխտ-ա-փայլ

Կանխավճար – կանխ-ա-խվճար

Սնափառ – սն-ա-փառ

Բաղաձայն – բաղ-ա-ձայն

Պարտատեր – պարտ-ա-տեր

Կենսախինդ – կենս-ա-խինդ

Ջրամուկ — ջր-ա-մուկ

Արևամանուկ — արև-ա-մանուկ

Ձոռագործ — ձոռ-ա-գործ

Նորամուտ – նոր-ա-մուտ

բ) կենարար —  կեն-ա-րար

կենսուրախ — կենս-ու-րախ

զուգընթաց — զուգ-ընթաց

ջրկիր — ջր-կիր

ջրհեղեղ — ջր-հեղեղ

բանբեր — բաբ-բեր

քարտաշ — քար-տաշ

տնպահ — տն-պահ

լուսնկա — լուսն-կա

մթնկա — մթն-կա

ձնծաղիկ — ձն-ծաղիկ

ռնգեղջյուր — ռնգ-եղջյուր

քարափ — քար-ափ

մոլեռանդ — մոլ-եռանդ

հրձիգ — հր-ձիգ

քարտաշ — քար-տաշ

ակնհայտ — ակն-հայտ

Վարժ. 120

Այն ժամանակ ենթադրում էին, որ Վեզուվի ժայթքման ժամանակ (մ.թ.ա. 79թ.) կործանվել է երեք քաղաք՝ Հերկուլանիումը, Պոմպեյն ու Ստաբիան: Սակայն նույն տարվա մեջ նշանավոր հրաբխի լավայի և մոխրի տակ թաղված մի այլ քաղաք են գտել՝ Օպուլենտիսը: Պեղումները ամիսների ցույց տվեցին, որ այդ քաղաքում տարիներով ապրելիս են եղել միայն ունևոր մարդիկ: Աղքատների տները այդ ժամանակ չեն հայտնաբերվել:

Գիտնականները միայն գանգի օգնությամբ մարդու մասին շատ բան կարող են ասել՝ նրա սեռը, տարիքը, ազգային պատկանելությունը, մարմնի կառուցվածքը, մտավոր ունակությունը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s