Պատմություն

Հովհաննես Այվազովսկին ծնվել է Մոլդովայից գաղթած հայ առևտրական Գևորգ Այվազի ընտանիքում: Սովորել է Թեոդոսիայի հայկական ծխական դպրոցում, 1830–33 թթ-ին՝ Սիմֆերոպոլի ռուսական գիմնազիայում, 1833–37 թթ-ին՝ Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում: Ուսումնառության տարիներին «Անդորր» կտավի համար արժանացել է ակադեմիայի առաջին կարգի Ոսկե մեդալի և գործուղվել Ղրիմ:

1844 թ-ին Այվազովսկին վերադարձել է Ռուսաստան, նշանակվել Ծովային գլխավոր շտաբի ծովանկարիչ:

Այվազովսկին շրջագայել է նաև Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի երկրներում, ԱՄՆ-ում, 1868 թ-ին ուղևորվել է Կովկաս. ստեղծել է լեռնային բնանկարներ՝ «Գունիբ լեռան ամրոցը», «Դարիալի կիրճը», «Թիֆլիսի տեսարան» և այլ գործեր: 1869 թ-ին Թիֆլիսում բացել է հայ իրականության մեջ առաջին ցուցահանդեսը:

1900 թ-ին Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիան սահմանել է Այվազովսկու անվան կրթաթոշակ:

1890-ական թվականներին` հայերի կոտորածների ծանր օրերին, Այվազովսկին «Հայերի ջարդը Տրապիզոնում 1895 թվին», «Նավերի բեռնումը», «Թուրքական նավերը Մարմարա ծովն են թափում հայերին» կտավներով իր ցասումն է արտահայտել ընդդեմ թուրք ջարդարարների: Նա նյութապես օժանդակել է Ղրիմ փախած հայ գաղթականներին: Թեոդոսիայում բացել է պատկերասրահ (այժմ՝ նրա անվան), գեղարվեստի դպրոց, հնագիտական թանգարան, գրադարան, համերգային դահլիճ, օժանդակել նավահանգստի, երկաթուղու կառուցմանը և այլն:

Այվազովսկին ստեղծել է շուրջ 6000 կտավ. աշխատել է արագ` տեսողական վիթխարի հիշողությամբ: Իր գլուխգործոցներով՝ «Իններորդ ալիք» (1850 թ.), «Սև ծովը» (1881 թ.), «Փոթորիկ Նիսի ափերին» (1885 թ.), «Ալիքների մեջ» (1898 թ.), «Փոթորիկ Ազովի ծովում» (1889 թ.) և այլ կտավներով հասել է իրականության զարմանալի կենդանի և հուզական ընկալման: Այվազովսկու ծովանկարները որոշակի խորհրդանշական իմաստ ունեն. նրա ստեղծագործական ելակետը նախնիներից ժառանգած բնության բանաստեղծական, հեքիաթային ընկալումներն են: Նրա արվեստում լույսը կյանքի, հույսի ու հավատի խորհրդանիշն է:

Հայաստանի նկատմամբ նկարչի սերն արտահայտվել է «Արարատ» (1868, 1887 թթ.), «Արարատ լեռան հովիտը» (1882 թ.), «Նոյն իջնում է Արարատից» (1889 թ.), «Հայ մարտիկի երդումը» (1891 թ.), «Հայ ժողովրդի մկրտությունը» (1892 թ.), «Խրիմյան Հայրիկը Էջմիածնի շրջակայքում» (1895 թ.) և այլ կտավներում:

«Թուրքական նավի պայթյունը» (1900 թ.) կտավը նկարչի վերջին անավարտ գործն է:

Այվազովսկու գործերից պահվում են աշխարհի նշանավոր թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s