Պատմություն

1. Ներկայացրե՛ք Բաթումի և Սևրի հաշտության պայմանագրերը

 1918 թ. այսպես կոչված հաշտության և բարեկամության պայմանագիր Օսմանյան կայսերական կառավարության և Հայաստանի Հանրապետության միջև, կնքվել է հունիսի 4-ին Բաթումում։ Պայմանագիրը պարտադրված ակտ էր ռազմական գերակշռություն ունեցող Թուրքիայի կողմից և ստորագրվել է Անդրկովկասում թուրքերի հարձակման պայմաններում։

Բաթումի պայմանագիրը Հայաստանի Հանրապետության առաջին արտաքին քաղաքական ակտն էր։ Այդ պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը կախման մեջ էր ընկնում Թուրքիայից։ Սակայն պայմանագիրը երկար կյանք չունեցավ։ Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունը, Մուդրոսի զինադադարի (1918) կնքումը և Բրեստ-Լիտովսկի պայմանագրի չեղյալ հայտարարելը հնարավորություն տվեցին Հայաստանի Հանրապետությանը հրաժարվել Բաթումի պայմանագրից։

Հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920 թ օգոստոսի 10-ին Սևրում: Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-18 թթ Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների միջև: Միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանի Հանրապետությունը, որպես պայմանագրի մասնակից, դե յուրե ճանաչվում էր պայմանագիր ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից։

Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես ազատ ու անկախ պետություն:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s