Նորավանք

Ամաղուի Նորավանքի համալիրը Վայոց ձորի ամենանշանավոր հոգևոր կենտրոնն է եղել, Սյունյաց Մետրոպոլիտների նստավայրը: Կառուցվել է XIII-XIVդդ -ում, ճարտարապետներ ՍԻՐԱՆԵՍԻ ԵՎ ՄՈՄԻԿԻ կողմից։ Գտնվում է Վայոց Ձորի մարզում, Ամաղու գյուղից 3 կմ հյուսիս-արևելք։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի, սրբատեղի է եղել դեռ վաղ միջնադարում:

Հնագույն`   ս. Կարապետ միանավ բազիլիկ եկեղեցին գտնվում է հիմնական հուշարձանախմբի հարավային կողմում:

Նրան հյուսիսից կից է վանքի գլխավոր  ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցին, որը կառուցել են իշխան Լիպարիտ Օրբելյանը և Սարգիս արքեպիսկոպոսը 1216-1221թթ.: Եկեղեցին ունի ներքուստ խաչաձև, չորս անկյուններում`    երկհարկ ավանդատներով, ունի արտաքուստ ուղղանկյուն հորինվածք: Ս. Ստեփանոս  Նախավկա եկեղեցուն կից է ս. Գրիգոր եկեղեցի-տապանատունը, որը 1275թ. կառուցել է Տարսայիճ Օրբելյանը`   որպես դամբարան իր եղբոր`   1273թ. զոհված իշխանաց-իշխան Սմբատի գերեզմանի վրա: Այստեղ հետագայում թաղվել են կառուցողը`   Տարսայիճ Օրբելյանը և իր ընտանիքի անդամները: Եկեղեցի- դամբարանում աչքի է ընկնում 1300թ. զոհված Էլիկումի տապանաքարը, որի վրա առյուծ է քանդակված: Ս. Ստեփանոս եկեղեցու գավիթը նույնպես  Օրբելյան տոհմի և վանքի առաջնորդների տապանատունն է: Այն կառուցել է Սմբատ Օրբելյանը1261թ:Գավիթը ուղղանկյուն կառույց է, ունի երկու մուտք`   գլխավորը արևմուտքից է: Հարուստ է հարթաքանդակներով: Ներսում`    ձիավորի և առյուծի որսի տեսարանով, իսկ դրսից, գավթի շքամուտքին`   Աստվածածինը մանուկ Քրիստոսը ծնկին, իսկ վերին ուղղանկյան վրա`   Հայր Աստծու հարթաքանդակն է: Գավթի հատակը ծածկված է Օրբելյան իշխանների, Սյունյաց եպիսկոպոսների ու մետրոպոլիտների տապանաքարերով, որոնց թվում է նաև Ստեփանոս Օրբելյանի տապանաքարը: Ս. Աստվածածին`   «Բուրթելաշեն» եկեղեցին գտնվում է համալիրի հարավ-արևելյան կողմում, կառուցվել է 1339թ.-ին: Պատկանում է ԺԴ դարում Հայաստանում տարածված երկհարկ, եռաստիճան եկեղեցիների տիպին և ճարտարապետական ձևերի ու հարդարանքների նրբագեղությամբ, գեղարվեստական բարձր արժանիքներով համարվում է զարգացած միջնադարյան Հայաստանի  ճարտարապետության ՙկարապի երգը՚:Շենքի առաջին հարկը կիսագետնափոր է`   միակ արևմտյան դռնից դեպի վար տանող 7 աստիճաններով: Ծառայել է որպես տապանատուն: Ներքուստ`   ծածկի կենտրոնական մասում,  քանդակված են 4 ավետարանիչների խորհրդանշանները:Առաջին հարկի մուտքի ճակատակալ, կիսաշրջանաձև քարի հարթաքանդակում պատկերված են գահավորակի վրա նստած Աստվածածինը`    մանուկ Հիսուսը գրկին,  երկու կողմում կանգնած Գաբրիել և Միքայել հրեշտակապետերը:Շքամուտքի շրջանակների մակերեսը ծածկված է հյուսածո զարդաքանդակներով: Շենքի երկրորդ հարկը դրսից և ներսից խաչաձև է`   զարդարված  դեկորատիվ կամարաշարով, իսկ լուսամուտների շրջանակներից վեր`   խոշոր, ուռուցիկ խաչեր են քանդակված: Առաջինից մինչև երկրորդ հարկ տանող զուտ կիրառական նշանակություն ունեցող  աստիճանները, եռանկյունի շրջանակ են կազմում շքամուտքի շուրջը`   յուրօրինակ տեսք տալով շենքին: Բուրթելաշենի հորինվածքում առանձնապես աչքի է ընկնում թեթև, սլացիկ զանգակատան սյունազարդ գմբեթ-ռոտոնդան: Վանքը շրջապատված է եղել  անմշակ քարերով, առանց կրաշաղախի կառուցված պարսպապատով: Պարսպի ներսում է գտնվում վանքի հյուրատունը:Վանքի վերականգնումը և կառուցապատումը ավարտվել է 1999թ.:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s