Հեռավար-առցանց ուսուցում հասարակագիտությունից, ապրիլի 13-23

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Պատերազմը՝ որպես հասարակական երևույթ>> թեման.
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
  • Ինչու՞ էր Թոմաս Հոբսը պատերազմների պատճառ համարում մարդկանց բնական հավասարությունը, ի՞նչ է նշանակում <<Մարդկանց բնական հավասարություն>>։
  • Ի՞նչ էր մտածում պատերազմների մասին Պոլ Հոլբախը։

Նրա կարծիքով պատերազմերը ոչ մարդկային են և դրանք բացի սովից, դժբախտությունից, տանջանքից, մարդկային կորստից ոչինչ չի տալիս պատերազմող կողմերին։

  • Ի՞նչ ի նկատի ուներ Պոլ Հոլբախը <<Արդարացի պատերազմ>> ասելով։

«Արդարացի պատերազմները » ըստ Հոլբախի, պետության, նրա ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունն է։ Նա կարծում էր, որ պատերազմները պետք է տեղի ունեն միայն այն ժամանակ, երբ դրա կարիքը կա, այսինքն երբ ազգի բարեկեցությունն իսկապես վտանգված է։

  • Ըստ Էմանուիլ Կանտի ո՞րոնք են պատերազմի ծագման պատճառները և ինչպե՞ս կարելի է դրանք կանխարգելել։

Էմանուիլ Կանտը կարծում էր, որ պատերազմները պետությունների միջև նոր հարաբերությունների ստեղծման ձգտումն է։ Կանտը անհրաժեշտ էր համարում պետությունների միջազգային միության հիմնումը, որում պետությունները իրենց ազատ կզգան և չեն խանգարի այլոց զարգացմանը։

  • Ի՞նչ ի նկատի ուներ Կլաուզևիցը, երբ ասում էր՝ <<պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով>>։

Ըստ Կլաուզևիցի, չպետք է մտածել, թե պատերազմ սկսվելուց հետո քաղաքական հարաբերությունները դադարում են, քանի որ պատերազմը, Կլաուզևիցի կարծիքով, քաղաքական հարաբերությունների ամբողջության մի մասն է:

  • Ագրեսոր պետությունները պատերազմ սկսելով ինչպիսի՞ խնդիրներ են ցանկանում լուծել։

Ագրեսոր պետությունը ձգտում է մեծացնել իր ազդեցության տարածքը, և պարտված կողմի հարստությունը օգտագործել իր նպատակների և բարեկեցիկ կյանքի համար։

  • Բերե՛ք արդարացի և ոչ արդարացի պատերազմների օրինակներ, օգտվելով պատմության ձեր գիտելիքներից։


Պատերազմները երբեմն սկսում են որպես անարդարացի և դառնում արդարացի: Օրինակ Ֆրանս-պրուսական պատերազմը: Համաշխարհային պատերազմները ՝ երկուսն ել անարդար էին։

Պատերազմը ոչ խաղ ու պար է, ոչ էլ՝ կռիվ կինո, քանզի ռազմի դաշտում գործ ունենք ամենից թանկ արժեքի՝ մարդկային կյանքի հետ։ Միաժամանակ, պատերազմը հիրավի անհրաժեշտություն է՝ ինքնապաշտպանվելու, սեփական ազգի և պետության անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև՝ պատմական իրավունքները վերականգնելու և արդար վրեժ լուծելու համար։ Այդ իմաստով, Հայի կռիվը թուրքի և ադրբեջանցու դեմ լիարժեք տեղավորվում է վերոնշյալի սահմաններում։ Եթե գոյություն ունեն արդարացի պատերազմներ, ապա Մեր կռիվը, անկասկած, արդարացի պատերազմ է։

  • Բացի պատերազմների վարման ռազմական տարբերակից, ուրիշ ի՞նչ ձևեր գիտեք։

Սառը պատերազմ, քաղաքացիական պատերազմ, տեղեկատվական պատերազմ, հոգեբանական պատերազմ, կենսաբանական պատերազմ, գաղափարախոսական, կրոնական պատերազմ։

  • Ըստ ձեզ, ժամանակակից աշխարհում ինչու՞ է նվազել պատերազմների հաճախականությունը և դրա փոխարեն աճել դրանց ընդգրկումը։

Քանի որ զարգացել է ամբողջ աշխարհը, մարդիկ, մարդկային մտածողությունը և երկրները այդ թվում նաև նվազել է ձգտումը տարածքների, այսպիսով պատերազմների հաճախականությունը նվազել է։

Պատասխանե՛ք հետևյալ հարցին․Ըստ ձեզ, Հնարավոր է Երրորդ համաշխարհային պատերազմը և ի՞նչ հետևանքների կհանգեցնի այն։

Եվ հա, և չէ, եթե այս վարակը՝ կորոնավիրուսը չստեղծեին միանշանակ լինելու էր պատերազմը, բայց էնպես չի որ հիմա չկա հիմա աշխարհում ընթանում է սառը պատերազմ, ու էս ամեն ինչից հետո, եթե իհարկե լինի էդ հետոն հնարավոր է, որ չլնի պատերազմը, որովհետև արդեն շատ մարդիկ մահանում են։ Իսկ պատերազմի հետևանքը հենց էդ պիտի լինի։

Պատերազմի միջազգային իրավական կարգավորումը

  • Պատերազմի ի՞նչ օրենքների մասին էր խոսվում 1280 թ․ գրված <<Վիքայաթը>> ժողովածույում։

Գրված օրենքներում թույլ չէին տալիս սպանել կանանց, ծերերին, երեխաներին, հաշմանդամներին, հոգեկան հիվանդներին և բանագնացներին։

  • Ինչ պայմանավորվածություն ձեռք բերեցին Ֆրիդրիխ Մեծը և Բենջամին Ֆրանկլինը և ինչե՞ս էր կոչվում նրանց միջև կնքված պայմանագիրը։

Ֆրիդրիխ Մեծի և Բենջամին Ֆրանկլինի միջև կնքված պայմանագիրը կոչվում էր «Բարեկամության և խաղաղության»։ Կնքված պայմանագրի նպատակը մարդու պաշտպանությունն էր։

  • Ինչի՞ մասին է գրում Ժան Ժակ Ռուսոն ին նշանավոր՝ <<Հասարակական դաշինք>>-ում։

Ըստ Ժան Ժակ Ռուսոնի պատերազմը ոչ թե մարդկանց, այլ պետությունների միջև հարաբերություն է։

  • Ի՞նչ երկու առաջարկներ էր անում Անրի Դյունանը պատերազմի վերաբերյալ

Անրի Դյունանը առաջարկում էր. 1․ Որ ամեն երկիր ստեղծի օգնության կամավոր կազմակերպությւոն, դեռ խաղաղ ժամանակ, որպեսզի այն պատերազմի պայնաններոմ կօգնի բժշկական կազմավորումներին։ 2․ Որպեսզի պետությունները ընդունեն «անխախտելի միջազգային սկզբունքներ», որը կերաշխավորեր հեսպիտալների, բուժանձնակազմի իրավական պաշտպանությունը։

  • Ի՞նչ երկու կառույցներ ծնվեցին Դյունանի առաջարկներից։

Կարմիր խաչը և Ժնևյան իրավունքը։

  • Ի՞նչ են սահմանում՝ <<Ժնևի իրավունքը>> և <<Հաագայի իրավունքը>>, ներկայացրե՛ք դրանք համառոտ։

«Ժնևի իրավունքի» նպատակն է պաշտպանել զինված ուժերի կազմից այն անձանց, ովքեր դադարել են ռազմական գործողություններին մասնակցելուց, և այն անձանց, որոնք անմիջականորեն չեն մասնակցում ռազմական գործողություններին։

«Հաագայի իրավունքը» սահմանում է զինված ընդհարման մեջ գտնվող կողմերի իրավունքները և պարտականությունները ռազմական գործողությունների ընթացքում և սահմանափակում հակառակորդին վնաս պատճառելու հնարավոր միջոցները։

  • Ինչո՞վ են տարբերվում միջազգային և ոչ միջազգային բնույթի ընդհարումները։

Միջազգային բնույթը առնվազն երկու պետությունների զինված ընդհարումն է։ Ոչ միջազգային ընդհարումը , որևէ երկրում զինված ուժերի և կազմակերպված զինված խմբի կամ խմբերի բախումն է։

Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում արդյո՞ք պահպանվում են պատերազմի միջազգային իրավունքները և դրանց պահպանման անհնարինության դեպքում, ինչպիսի՞ լուծումներ կառաջարկեք, որոնք կլուծեն այդ խնդիրը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s