Վահան Տերյան բանաստեղծություններ

ՏԽՐՈՒԹՅՈՒՆ
Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

<<Տխրություն>> բանաստեղծությունը տեղ է գտել <<Մթնշաղի անուրջներ>> ժողովածուում։ Հերոսը գեղեցկուհին է , ով ստվերի նման անցնում է իրիկնաժամի ամայության մեջ՝ թողնելով իր մեղմ շշունջը։Այդ շշունջը փոխանցվում է դաշտերին, ծաղիկներին։

ՄԻ՞ԹԵ ՎԵՐՋԻՆ ՊՈԵՏՆ ԵՄ ԵՍ
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։
     
Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսեղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն։
     
Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է, և այրում,
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն։
     
Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի՛, —
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի…

Այս բանաստեղծությունը զետեղված է <<Երկկիր Նաիրի>> շարքում։Այստեղ հնչում է հայրենիքի ճակատագրով տառապող մարդու տագնապալի հարցը․ի՞նչ կբերի վաղվա օրը հայ ժողովրդին։Տերյանը կարծես թե կանխազգում էր ժողովրդին սպառնող աղետը։ (1915-1916թթ)

Մի խառնէք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին


Մի խառնէք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,-

Մեր երկիրը աւերուած, բայց սուրբ է եւ հին:

Որպէս լեռն է մեր պայծառ, տեսել հազար ձիւն,
Այնպէս նոր չեն մեզ համար դաւ ու դառնութիւն:

Բաբելոնն է եղել մեր ախոյեանը՝ տէ’ս-
Անհետ կորել, անցել է – չար մշուշի պէս:

Ասորիքն է եղել մեր թշնամին – ահա’
Դաշտ է տեղը եւ չըկայ քար քարի վրայ:

Ամրակուռ է մեր հոգին – դարերի զաւակ
Շատ է տեսել մեր սիրտը աւեր ու կրակ:

Շատ է տեսել երկիրն իմ ցաւ ու արհաւիրք.
Լաց է այնտեղ ամէն երգ եւ ողբ ամէն գիրք:

Գերուած ենք մենք, ոյ’չ ստրուկ – գերուած մի արծիւ,
Չարութեան դէմ վեհ սիրտ միշտ, վատի դէմ ազնիւ:

Բարբարոսներ շատ կը գան ու կ’անցնեն անհետ,
Արքայական խօսքը մեր կ’ըմնայ յաւէտ:

Չի հասկանայ ձեր հոգին եւ ծոյլ, եւ օտար,
Տաճար է մեր երկիրը, սուրբ է ամէն քար:

Եգիպտական բուրգերը փոշի կ’ըդառնան,
Արեւի պէս, երկի’ր իմ, կը վառուես վառման:

Որպէս Փիւնիկ կրակից կ’ելնես, կ’ելնես նոր
Գեղեցկութեամբ ու փառքով վառ ու լուսաւոր:

Արիացի’ր, սի’րտ իմ, է’լ հաւատով տոկուն,
Կանգնի’ր հպարտ որպէս լոյս լեռն է մեր կանգուն:

Այս բանաստեղծության մեջ Տերյանը հպարտությամբ և արժանապատվությամբ հետադարձ հայացք է նետում պատմության անցյալին, հիշում հզորագույն պետությունների, որոնք վաղուց արդեն չկան, իսկ մեր երկիրը , թեև ավերված, ցավ ու դառնություն տեսած, բայց Արարատ լեռան պես հավերժ է , կանգուն, հոգով դիմացկուն։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s