Գյուլիստանի Պայմանագիր

1.Ո՞ւմ միջև և ե՞րբ կնքվեց Գյուլիստանի պայմանագիրը։
Գյուլիստանի պայմանագիր, ռուս-պարսկական (1804-1813) պատերազմից հետո ստորագրված հաշտության պայմանագիր՝ Ռուսական կայսրության և Ղաջարական Պարսկաստանի միջև: Իրադարձությունը տեղի է ունեցել Արցախի Գյուլիստան գյուղում, 1813 թվականի հոկտեմբերի 12-ին:
2.Ո՞ր կետերն էին վերաբերում Հայաստանին և հայ ժողովրդին։
Ժամանակակից Հայաստանի Հանրապետության տարածքից Ռուսաստանին են անցել Լոռի-Փամբակը (Լոռու մարզ), Ղազախ-Շամշադինը (Տավուշի մարզ)՝ որպես Արևելյան Վրաստանի մասեր, Շորագյալը (Շիրակի մարզ՝ Երևանի խանությունից) և Զանգեզուրը (Սյունիքի մարզ՝ Ղարաբաղի խանությունից)։Պայմանագիրը խաղաղություն բերեց Հարավային Կովկասում. հայերն ու վրացիներն ազատվեցին պարսկական և օսմանյան զավթիչների հարձակումներից, վերջ գտավ ավատատիրական տարանջատվածությունը։
3.Ի՞նչ շահեր էին հետապնդում Ռուսաստանը և Պարսկաստանը։
Ռուսաստանը Կասպից ծովում ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունք ստացավ։ Երկու երկրների վաճառականներին ազատ առևտրի իրավունք տրվեց։Նաև պարսիկները հօգուտ ռուսների հրաժարվեցին Արաքս գետից հյուսիս ընկած բոլոր խանություններից (բացի Երևանից ու Նախիջևանից։
4.Ո՞ր կետերի հետ համաձայն չեք։
Համաձայն եմ բոլոր կետերի հետ սակայն ըստ ինձ Հայաստանի տարածքից սահմաններ չպետք է անցնեին Ռուսաստանին։

Leave a comment